50 Cent ռեփերի և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի միջև սկանդալ է հասունանում: Երաժիշտը Instagram-ում տեսագրություն է տեղադրել, որում հայտարարել է, թե պատրաստ է բռնցքամարտիկին 750 հազար դոլար վճարել, եթե նա կարողանա «Հարրի Պոտերից» երկու էջ կարդալ առանց կմկմալու:
Մի քանի օր առաջ բռնցքամարտիկը զայրացրել էր ռեփերին՝ կոպիտ արտահայտվելով նրա հասցեին: Տպավորություն է ստեղծվում, որ անգամ եթե Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերն ընդունի 50 Cent-ի առաջարկը, դա անել նրան հեշտ չի լինի: Դատելով համացանցում հրապարակված ձայնագրություններից՝ մարզիկը շատ մեծ դժվարությամբ է կարդում: