Գերթանկարժեք ավտոմեքենաներ, առանձնատներ… ինչի վրա է ծախսում իր գումարները մոլորակի ամենահարուստ մարզիկը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսկ ինչի վրա կծախսեիք դուք ձեր 400 միլիոն դոլարը: Ասում են, որ շատ փողն իր հետ շատ խնդիրներ է բերում: Ինչպես կարելի է նման բան ասել. այդ փողակույտի վրա նստելն իմ կյանքի երազած խնդիրն է:

Շշուկներ կան, որ Ֆլոյդ Մեյվեզերը՝ ամերիկացի բռնցքամարտիկ և աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը, ևս վստահ է, որ նման խնդրից ինքը գլուխ կհանի: Եվ նա հաստատ գիտի՝ ինչպես վայելի իր չարչարանքի պտուղները:

7-նիշանոց գումար՝ դստեր 16-ամյակին

Մեյվեզերը դստեր համար շքեղ խնջույք է կազմակերպել Վեգասում, որին մասնակցում էին միանգամից երկու ամենահայտնի ռեփերները՝ Drake-ը և Future-ը:

0cdd3b6dc8a1aa4d58797a1007fa0034

10 մլն դոլարանոց մատանի

Մեյվեզերն ամուսնության առաջարկ է արել Շանտել Ջեքսոնին, սակայն հետ է վերցրել նշանդրեքի մատանին այն բանից հետո, երբ իմացել է, որ տիկին Ջեքսոնն առանց իր գիտության ընդհատել է հղիությունը:

1fd378edb6c871f725fd3ea6dd4ba0d5

Հանգիստ Մայամիում՝ 1,5 մլն դոլարով

33f667279ed4999e5832d63d2838876a

400 հազար դոլար՝ Hermes պայուսակների համար

Ֆլոյդը գնել է միանգամից 5 կոկորդիլոսե պայուսակ:

46e9f3897617eaf4172c35ccf155ede3

1,1 մլն դոլար ժամացույցի համար

Մեյվեզերի աքսեսուարների ընդհանուր արժեքը 10 մլն դրամ է:

97a5663c9cd6b93210d64403df90b4a1

3,5 մլն դոլար՝ Bugatti Veyron-ի դիմաց

Այս մոդելից ամբողջ աշխարհում 400 հատ կա: Մեյվեզերը մի քանիսն ունի՝ 2-3 մլն դոլար արժողությամբ:

8235f7b29fccba3bc02cf3855551554d

1,1 մլն դոլարի խաղադրույք

Այս անձը հայտնի է իր բարձր խաղադրույքներով: 2013-ին նա 1,1 մլն դոլար խաղադրույք է կատարել Oregon Ducks խմբի հաղթանակի դիմաց և հաղթել է: Ինչպես հայտնի է, ռիսկը հաջողության կեսն է:

986296787d00465453e7d635fbe02df8

4,8 մլն դոլար Koenigsegg CCXR Trevita-ին

Այո՛, նա շքեղ մեքենաների մոլի երկրպագու է: Նրա ավտոտնակը յուրաքանչյուրի երազանքն է: Ֆերարիներ, Լամբորջինիներ, Բենթլիներ, Ռոլս-Ռոյսեր… Եվ նա ունի Koenigsegg CCXR Trevita ամենագնացը:

a873619e1ea0b4b69d96efebd63f0fd2

35 մլն դոլար G5 ինքնաթիռի համար

Բնականաբար, նա պետք է անձնական ինքնաթիռ ունենար: Այսօր նա Փարիզում է, իսկ վաղը՝ Կահիրեում:

aeb3fd511230957024d7f21c37c400f9

300 հազար դոլար՝ Mercedes Party Bus-ի դիմաց

Այս ավտոբուսում կան մերսման բազմոցներ, շամպայնի բարեր, ալեհավաքային հեռուստացույցներ… Վաճառքում այսպիսին չեք գտնի. շքեղ մեքենան պատվերով է ստեղծվել:

b6cc62e15d5f90f4f8912309f34841c8

750 հազար դոլար այն բանի համար, որպեսզի գնի իր պայմանագիրը

Իր ամենախոշոր գնումներից մեկը Մեյվեզերն արել է 2006-ին, երբ որոշեց իր պայմանագրի մեջ մի կետ ավելացնել՝ ըստ որի ինքն իրավունք կունենա անկախ գործակալ լինել: Եվ նա ձեռք բերեց իր անկախությունը:

c34ed775b2251e2cd112b0ca3c35e31b

Լաս Վեգասի առանձնատունը 9 մլն դոլար արժե

Այս տունը պատվերով է կառուցվել: Այն ունի 5 ննջասենյակ և 7 լոգարանային սենյակ: Իսկ ընդհանուր տարածքը 2000 քառակուսի մետր է: Այգեպանն ամսեկան ստանում է 3000 դոլար աշխատավարձ:

d5f8226ad1ef62e56a6f7e73641a6382




Լրահոս