Տորնադոյի ֆոնին արված սելֆին հիթ է դարձել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալացի Թերրի Տաֆերսոնը տպավորիչ սելֆի է արել տորնադոյի ֆոնի վրա: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է նա հետևում տորնադոյին մեքենայի պատուհանից, այնուհետև դուրս վազում, որպեսզի դրա ֆոնի վրա սելֆի անի: Երբ փոթորիկը փոխում է իր ուղղությունը, տղամարդուն հազիվ է հաջողվում փախչել և պատսպարվել իր մեքենայում:

Այս տեսահոլովակը YouTube-ը հայտնվել է օգոստոսի 19-ին: Այդ ժամանակից ի վեր այն դիտել են ավելի քան 1,7 մլն անգամ: Սակայն, ավստրալացի լրագրողները հայտնում են, որ սելֆին կեղծ է:

Ինչպես տեղեկացնում է News.com.au-ն, Տաֆերսոնը նման խաղարկությունների մեծ վարպետ է: Հունիսին նա հրապարակել էր մի հոլովակ, որում պատկերված էր, թե ինչպես է նա փրկվել շնաձկից: Տղամարդը թռել էր ջրի մեջ և նկարահանել սպիտակ շնաձկանը, որը մի քանի անգամ լողացել էր իր կողքով: Ավելի ուշ պարզվել է, որ իրականում ոչ մի շնաձուկ էլ չի եղել: Սակայն այդ հոլովակը դիտել էին 26 մլն անգամ:




Լրահոս