Այսօր Տիեզերագնացության եվ ավիացիայի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհը նշում է տիեզերագնացության ու ավիացիայի օրը: Այս օրը գիտության և տիեզերական բնագավառի մասնագետների հաղթանակի օրն է: Ուղիղ 51 տարի առաջ՝ 1961-i ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, մայոր Յու. Գագարինը “Վոստոկ” տիեզերանավով աշխարհում առաջին անգամ Երկրի ուղեծրի շուրջ պտույտ կատարեց, դրանով իսկ տիեզերական թռիչքների սկիզբը դնելով: Յուրի Գագարինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: ԽՍՀՄ ԳԽ-ի 1962 -i ապրիլի 9-ի հրամանով առաջին տիեզերական թռիչքի օրվա առթիվ ապրիլի 12-ը հայտարարվեց Տիեզերագնացության օր: Եվս 20 տարի անց` 1981-ի ապրիլի 12-ին, ամերիկյան “Սփեյս Շաթլ” ծրագրով մեկնարկեց առաջին օդանավային թռիչքը:




Լրահոս