Չենք լռելու-ն կաթողիկոսին հրավիրում է տեսնելու վանքերի վիճակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” քաղաքացիական նախաձեռնությունը, հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Երևանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին համար կառուցվող կեցավայրի թեմային և կաթողիկոսին, որում հրավիրում է տանել մարզեր և ցույց տալ, թե ,ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը այդ թվում և իր արհամարհանքի պատճառովե։Հայտարարությունում նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան մամուլին կարծիք է հայտնել, որ Երևանի կենտրոնում կառուցվող ,կաթողիկոսական ռաբիզե նստավայրի կառուցման շուրջ ծագած աղմուկը և հասարակության բացասական կարծիքները ժամանակի ընթացքում կվերանան և որ ժամանակը ցույց կտա, որ բոլոր ,տաճարները մեր ժողովրդին են ծառայում, ևս մի նոր գմբեթ է վեր խոյանում և մի նոր սրբավայր է գալու է ծառայելու մեր ժողովրդինե:”Թե որքանով այդ նստավայր-օբյեկտը կարելի է ,տաճարե կոչել, ասել դժվար է: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ կերպ չի պատրաստվում վերանայել իր մոտեցումները և բառի բուն իմաստով ,թքած ունիե սարերում գտնվող, անտերությունից կործանվող վանքերի և եկեղեցիների վրա, հստակ է: Նրա համար շատ ավելի կարևոր է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող այդ անճոռնի շինությունը, որը նա “տաճար” է անվանում”,– ասվում է հայտարարությունում:”Եթե Գարեգին Երկրորդը ուղղակի տեղյակ չէ սարերում գտնվող վանքերի վիճակի մասին և նպատակահարմար չի գտնում փորձել համոզել բարերարներին` միջոցներն ուղղել այդ ուղղությամբ, ապա ,Չենք լռելուե-ն պատրաստ է տանել նրան մարզեր և ցույց տալ, թե ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը, այդ թվում և իր արհամարհանքի պատճառով: Նախաձեռնությունը կսպասի հրավերի պատասխանին [email protected] էլեկտրոնային հասցեով”,– նշվում է “Չենք լռելու”–ի տարածած հայտարարությունում:Նախաձեռնությունը հայտարարությունում զետեղել է նաև եկեղեցիների վիճակի մասին ավելի վաղ պատրաստած տեսանյութ։




Լրահոս