Ալեքսանյանին կդադարեմ հարգել, եթե գնա` Նիկոլի հետ հավասարվի.Ռ.Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ կդադարի հարգել իր ընկերոջը` Սամվել Ալեքսանյանին, եթե վերջինս ընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ բանավիճի նրա հետ: “Ղժղժան մի տղա ունի ՀԱԿ-ը, Նիկոլ է անունը, գոռում է` ՄԱՊ-ի Ալիկը, ՍԱՍ-ի Արտակը: Ափսոս այստեղ լիքը աղջիկներ կան, ես դաստիարակված մարդ եմ, չեմ ուզում ասել իր իրական անունը”,- նշել է Հայրապետյանը: Հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի գնում բանավիճելու Նիկոլ Փաշինյանի հետ, Հայրապետյանը պատասխանել է. “Ալեքսանյանին կդադարեմ հարգել, եթե գնա` Նիկոլի հետ հավասարվի: Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իր առաջնորդը, եւ Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ով է ավելի օգտակար` ինքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ես չեմ պատկերացնում Սամվել Ալեքսանյանին Նիկոլի հետ: Ալեքսանյանը տենց տասնյակ հազարավոր աշխատողներ ունի”:Հայրապետյանը հերքեց տեղեկությունները, թե հավաքել է Նոր-Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզի աշխատողներին իր ռեստորանում եւ հրահանգել ընտրել Սամվել Ֆարմանյանին: 




Լրահոս