Այսօր դերասան Մուրադ Կոստանյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մուրադ Կոստանյանի ծննդյան օրն է:

1925թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական թատրոնին կից ստուդիան և սկսել դերասանական գործունեությունը Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, իսկ 1928թ.` Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: 1930թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1932թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում:

1934թ-ից դասավանդել է դերասանական արվեստ: 1944թ-ից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս: Կերտել է հրաշալի դերեր բազմաթիվ հայկական ֆիլմերում` «Լույս և ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսներ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «01-99» (1959թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն:

1956թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

23

24

64671

88904




Լրահոս