Ռիբերին ծրագրում է վերսկսել մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հույս ունի, որ մոտ ժամանակներս կկարողանա վերադառնալ մարզումներին:

«Ես ինձ լավ եմ զգում, սակայն ծնկի հատվածում ցավերը դեռևս զգալի են: Բայց ամեն ինչ ավելի լավ է, քան 10 օր առաջ: Հույս ունեմ, որ արդեն չորեքշաբթի կսկսեմ մարզվել, իսկ սեպտեմբերի 13-ին կկարողանամ մասնակցել «Շտուտգարտ»-ի դեմ խաղին», – մեջբերում է Ռիբերիի խոսքերը Bild-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասել էր ծունկը ակումբի կազմում մարզումներից մեկի ժամանակ, որի պատճառով ստիպված բաց էր թողել Գերմանիայի Սուպերգավաթն ու Բունդեսլիգայի մեկնարկը:

Պետք է ընդգծել, որ ընթացիկ ամռանը մեջքի վնասվածքի պատճառով 31-ամյա ֆրանսիացին չէր կարողացել մասնակցել նաև Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը:




Լրահոս