Թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան: Մնացյալ 149 հեռախոսազանգերով գրանցված խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից, լուծման ընթացքի մեջ են:

Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին եւ ստորաբաժանումներին տվել է համապատասխան հանձնարարականներ`առկա հարցերն ուսումնասիրելու եւ հնարավորին կարճ ժամկետում լուծումներ գտնելու նպատակով:




Լրահոս