Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ և այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը:Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԽ դերը մարդու իրավունքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման և զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ-ին կարևոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը:ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր:




Լրահոս