Վիճաբանություն Մաշտոցի փողոցում, որն ավարտվել է ծեծով․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է․ «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ի գիշերը Մաշտոցի փողոցում վիճաբանություն է եղել, որն ավարտվել է ծեծով: Ըստ նույն աղբյուրների՝ միմյանց հետ վիճաբանել են Արայիկ Մեխակյանը, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ և «Մարաթուկ» տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանը (Մարաթուկի Զորիկ):

Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանությունը ֆիքսել են «Մարաթուկ» ընկերության՝ դրսում տեղադրված տեսախցիկները:

Լուրի իսկության մեջ մեկ անգամ ևս համոզվելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից նշեցին, որ շաբաթ օրը գիշերը Մաշտոցի 16 հասցեից նման ահազանգ ստացվել է, սակայն տեղ հասնելուն պես որևէ մեկին չեն հայտնաբերել: Այս պահին ստուգումներ են կատարվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս