Ռուսաստանյան «Բաշնեֆտ» նավթային ընկերության մասնավորեցման գործով քննությունը, որի շրջանակներում ձերբակալվելէ հայազգի գործարան Լևոն Հայրապետյանը, նոր զարգացումներ է ստանում:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, քննությունը որոշել է որպես մեղադրյալ ներգրավել «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախմետովին: Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրտազ Ռախիմովի որդին մեղադրվում է «Բաշնեֆտի» մասնավորեցումից ստացված ապօրինի միջոցների օրինականացման և վատնելու մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի վատնման և օրինականացման մեղսակցության մեջ: Ենթադրվում է, որ Հայրապետյանը մասնակից է եղել 2009թ.-ին Ուրալ Ռախմետովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության ակցիաների վաճառքին: