Կամերունցի հարձակվող Սամուել Էտօ՛Օ-ն համաձայնության է եկել անգլիական «Էվերտոն»-ի հետ:
Ինչպես վստահեցնում է Sky Italia պարբերականը, կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր: Արդեն վաղը հարձակվողը լիվերպուլյան ակումբում կանցկացնի բժշկական հետազոտություն:
Նախորդ մրցաշրջանում Էտօ՛Օ-ն խաղում էր «Չելսի»-ի կազմում: Հարձակվողը դարձել էր 35 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ: