«Էվերտոնը» պատմության մեջ առաջին անգամ հաղթում է «Արսենալին» երրորդ տնային հանդիպումն անընդմեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին «Էվերտոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալին»:

Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Էվերտոնը» երեք տնային հանդիպումներում անընդմեջ հաղթեց «Արսենալին»՝ 2:1, 2:1, 1:0:

Բացի այդ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր նշանակումից հետո երեք անգամ հանդիպել է «Էվերտոնի» հետ «Գուդիսոն Պարկում» և բոլոր երեք դեպքերում էլ պարտվել է: Հաղորդում է ArmSport. am-ը։

«Էվերտոնի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին խաղում Շոն Դայչը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ մարզիչը, ով հաղթեց «Արսենալին» նոր ակումբում իր նորամուտի խաղում:




Լրահոս