Ոստիկանության գեներալների՝ առգրավված ունեցվածքը գնահատվել է 300 մլն ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ՆԳՆ Կոռուցիայի դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար գեներալ Դենիս Սուգրոբովի և նրա տեղակալ Բորիս Կոլեսնիկովի անշարժ գույքը գնահատվել է 300 մլն ռուբլի, տեղեկացնում է «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:

Կալանքի տակ վերցված գույքի ամենաթանկ օբյեկտը 1,5 հազար քմ մակերեսով բնակարանն է, որն արժե 214 մլն ռուբլի: Քննիչները ենթադրում են, որ էլիտար բնակարանը պատկանում է Սուգրոբովին, չնայած որ ձևակերպված է իր երեք մտերիմների անուններով:
Հունիսի կեսին ինքնասպան եղած Կոլեսնիկովին պատկանում են ընդամենը երկու ոչ բնակելի շինություններ, որոնք իր ընտանիքը վերջին տարիներին հանձնում էր վարձակալման:




Լրահոս