ՀԱՐՑ. Ես լսել եմ, որ հնարավոր է երկու տարվա ընթացքում ամսական օրինական վճար կատարել` բանակում ծառայելու դիմաց, եւ այդ դեպքում չծառայելը օրինական կհամարվի: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
Ֆրանսիա-Հայաստան լեզվաբանական ակումբի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր լսածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ դրամական հատուցման դիմաց պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հնարավորություն:
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, նման հնարավորության մասին տեղեկությունն այնքան արագ կտարածվեր, որ խմբագրությանը դիմելու կարիք այլեւս չէր լինի: Մեծ է հավանականությունը, որ առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նման «ծառայության» ներդրման կարիքը չի զգացվի: Գաղտնիք չէ, որ զինված ուժերի շարքերը դժվարությամբ են համալրվում, եւ խոսակցություններ կային զինծառայության ժամկետը ոչ թե երկու, այլ երեք տարի սահմանելու վերաբերյալ: Եթե շատ պաշտոնյաների զինակոչային տարիքի զավակների ծառայությունն այնպես է անցնում, որ նույնն է, թե նրանք հանգստյան տանն են երկու տարին անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ բոլոր ցանկացողները կարող են ստանալ արտոնյալի կարգավիճակ (օրինական կերպով գումար մուծելու դիմաց):