Այսօր «Գինեսի ռեկորդների գրքի» հիմնադրման օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1955 թվականին այս օրն է լույս տեսել «Գինեսի ռեկորդների գրքի» առաջին օրինակը:

Գինեսի ռեկորդների գիրք, աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է:

«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն:

Գիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ: 198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955 թ. օգոստոսի 27, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում:

1974 թ. «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956 թվականին։

images (1)

Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։

images

Այս գրքից տեղեկանում ենք, որ աշխարհում ամենաբարձրահասակ մարդն ամերիկացի Ռոբերտ Ուոդլոուն էր, որի հասակը 272 սմ էր, իսկ ամենացածրահասակը՝ հոլանդուհի Պոլին Մասթերսը՝ ընդամենը 59 սմ։ Բիրմացի Բհանդատա Վիսիցարան անգիր է արել 16-հազար էջանոց մի տեքստ։ Աշխարհում ամենամեծ տոնածառը, որ ունեցել է 67 մ 30 սմ բարձրություն, դրվել է Վաշինգտոնում։ Ֆուտբոլի ամենամեծ մարզադաշտը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականան» է, որը տեղավորում է 205 հզ. հանդիսական:

Ամենաերիտասարդ օդաչուն Կոչի Լոքն էր, որն իննամյա տարիքում Մեքսիկայում օդ է բարձրացել «Սեսնա-150» օդանավով։ Ֆրանսիացի Միշել Լոտիտոն հայտնի էր իր «որկամոլությամբ» և ամենակերությամբ. նա կերել է մետաղե մոմակալներ, սայլակներ, հեծանիվներ, հեռուստացույցներ, նույնիսկ փոքր օդանավեր և այլն։ «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել են նաև մեր հայրենակիցները։

загруженное

Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախի առաջին դասարանցի Սեյրան Ֆարմանյանը 1990 թ-ի մարտին, մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ, 1 ժամում կատարել է 3124 կքանիստ, սեպտեմբերին Մոսկվայում այդ ցուցանիշը հասցրել է 3490-ի։ Ռեկորդը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքի» մոսկովյան հրատարակությունում։

1990 թ.-ի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ: 1991 թ.-ի հոկտեմբերին արտաշատցի Ռոբերտ Գալստյանը 183 տ քաշով 2 վագոնը Արտաշատի երկաթուղային կայարանի ռելսերի վրա տեղաշարժել է 220 սմ՝ վագոնին կապված պարանը ատամներով բռնած։ Նա նաև 150 կգ ծանրությունը ատամներով գետնից բարձրացրել է 43 սմ։

images (2)




Լրահոս