Գագիկ Ծառուկյանը վճռական է տրամադրված․ նա որոշել է անձամբ հասնել վերջնարդյունքի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարանում հանդիպելու են:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԲՀԿ-ն է նախաձեռնել հանդիպումը, քանի որ ցանկանում է վերջնական դիրքորոշում լսել ՀՅԴ-ից՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Բանն այն է, որ այդ հարցում ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն, այն է՝ նման բարեփոխումներ չպետք է լինեն, իսկ ՀՅԴ կողմ է արտահայտվում այդ բարեփոխումներին:

Մեր տեղեկություններով՝ նշված երեք խմբակցությունները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներով հանդես գալ ու ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրական բարեփոխումները միս ու արյուն չստանան:

Այդ հարցում անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է վճռական տրամադրված ու որոշել է անձամբ հասնել այն վերջնարդյունքին, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե հանկարծ տեղի չունենա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս