ոստիկանապետը պատրաստվում է քննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընկալում է որպես քննություն իր և Ոստիկանության համար, այս մասին նա հայատարարեց այսօր Ոստիկանության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ: “Արդեն 6 ամիս է աշխատում եմ, սա յուրօրինակ քննություն է Ոստիկանության և իմ համար և ես չեմ պատրաստվում քննությունների ժամանակ ծույլիկի կարգավիճակում լինել”,- ասեց նա` ավելացնելով, որ ընտրություններում ցանկացած իրավախախտման համար ինքը կրելու է անձնական պատասխանատվություն:Ոստիկանապետը հավատացած է, որ բազմաթիվ վերահսկողների նարկայությամբ ընտրակեղծիքներ հիմնականում չեն լինի: Նա ընդգծեց նաև, որ ընտրությունների ժամանակ Ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում և հաշվի չի առնելու ոչ մի հանգամանք: “Ընտրությունների ժամանակ բազմակուսակցական, բազմերանգ մեր քաղաքական դաշտում բազում դիտորդների և ձեր ներկայությամբ ես չեմ կարծում, որ կարող են լինել կեղծիքներ: Կարող են առանձին դեպքեր լինել: Վերևներում հաստատված է ամեն ինչ, բայց երբ ներքևում` ընտրատարածքներում, անձնական շահերի հարց է բարձրանում, իհարկե արջի ծառայություն մատուցողներ կլինեն”,- նկատեց նա։
“Անկախ նրանից, որ կուսակցությունից կլինի, անկախ նրանից ինչ դիրք կզբաղեցնի (ընտրախախտում անողը – խմբ.) Ոստիկնանությունը գործելու է օրենքի շրջանակներում և սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար, և ես անձնական երաշխիքն եմ դրա համար”,-խոստացավ Ոստիկանապետը:
 




Լրահոս