Երեխան մանկապարտեզ էր եկել ատրճանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ալիկուիպպա քաղաքում երեխան մանկապարտեզ է եկել՝ պայուսակում բերելով լիցքավորված ատրճանակ, գրում է CBS Pittsburg-ը: Ինչպես տեղեկացրել է մանկապարտեզի վարիչ Դևիդ Վիտիազը, նախադպրոցականներից մեկը այս մասին ասել է դաստիարակին, ով երեխայի ձեռքից վերցրել է ատրճանակով պայուսակը և կապվել տնօրենի հետ:

Երեխայի խոսքով, նա ատրճանակը բերել է մանկապարտեզ, որովհետև չէր ուզում, որ հարազատներից մեկը վնասվի: Դաստիարակները կարծում են, որ երեխան չար դիտավորություն է ունեցել:

Ոստիկանությունը կատարվածի մասին տեղեկացրել է երեխայի ծնողներին: Ներկայումս կատարվում է դեպքի քննություն, հայտնում է РИА Новости-ին:




Լրահոս