Արտակ Բուդաղյանը վերադարձել է բնականոն կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վերադարձել է բնականոն աշխատանքի:

Վիրահատությունից հետո նրա վիճակը աստիճանաբար լավանում է: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Ա. Բուդաղյանի մորից` Ալլա Բուդաղյանից: «Դե վերադառնում ա բնականոն կյանքին, գնում ա աշխատանքի: Վիրահատությունից հետո տևական ժամանակ որդուս վիճակը ծանր էր, բայց հիմա կազդուրվել է և վերադարձել բնականոն կյանքին»,- ասաց հրամանատարի մայրը:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ դեպքի օրը հնչած կրակոցների հետևանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը: ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով մահացածի եղբայրն է, և  Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյաններին սպառնալու մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ 137 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝առավելագույնը երկու տարի ժամկետով:

Լուսանկարը՝ Emedia.am-ի




Լրահոս