Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր գտնվում է Արարատի մարզում:Այցի առաջին կանգառն Այնթափ համայնքն էր, որտեղ նախագահին դիմավորեցին մեծ ոգևորությամբ և աղ ու հացով:
Սերժ Սարգսյանն այցելեց համայնքում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ և հետևեց շինարարության ընթացքին: 
Մանկապարտեզի կառուցման համար 2011թ. կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 60 մլն դրամ։ Եվս 19 մլն դրամ հատկացվել է համայնքի բյուջեից:Այնթափ համայնքը մինչ օրս մանակապարտեզ չունի, և համայնքի շուրջ 250 երեխաներ համայնքի միջոցով վարձակալած ավտոբուսներով այցելում են այլ համայնքներում գտնվող մանկապարտեզներ:Նշված մանկապարտեզի կառուցման համար դեռ 2010թ. նախագահին են դիմել Արարատի մարզպետն ու Այնթափ համայնքի ղեկավարը: Այնթափի մանուկները մանակապարտեզի նոր շենք կկարողանան հաճախել արդեն այս տարվա աշնանից:




Լրահոս