
Armlur.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ օգոստոսի 27-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Լրացում. նշված վայրում կասկածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել: