500 հազարը մերժվեց. մյուսի համար պատրաստ են գրավ դնել 2.5 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունայնի և մյուսների գործով դատական քննութունը:

Այն լրացնելու համար պաշտպան Արա Զաքարյանը միջնորդութուն էր ներկայացրել ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել ամբողջությամբ:

Ապա պաշտպան Արա Զաքարյանը նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաև իր մյուս պաշտպանյալի` Տիգրան Պետրոսյանի մասով:

Պաշտպանը հավանական համարեց այն, որ մեղադրողը կարող է նույն հիմնավորումներով, ինչ մյուս ամբաստանյալի դեպքում, առարկել միջնորդության դեմ: Ուստի` Արա Զաքարյանը նշեց, որ նոր վկաներ կանչելու հանգամանքն ակնհայտ անհիմն կարող է լինել:

«Դատարանի դեպոզիտ հաշվին Տիգրան Պետրոսյանի հարազատները պատրաստ են փոխանցել 2.5 մլն դրամ»,- հավելեց Արա Զաքարյանը:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրողը` առարկեց` պատճառաբանելով, որ ամբաստանյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:




Լրահոս