Շ. Հարությունյանի պաշտպանի անհարգալից վերաբերմունքը փոխեց դատական նիստի ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց:

Դատարանը հայտնեց, որ ընդմիջումը վերջանալուց հետո պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չի ներկայացել դատարան` առանց պատճառաբանության:

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ կարող են հրաժարվել փաստաբանից:

Նախագահողը հայտնեց, որ փաստաբանի արարքը անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ, իսկ կողմերը զրկվեցին միջնորդություններ անելու հնարավորությունից:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 25-ին:




Լրահոս