Ավտովթար Փարաքար գյուղի մոտ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ապրիլի 13-ին, ժամը 05։30 սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի հատվածում։ Ինչպես armlur .am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Էջմիածնի Արագած գյուղի բնակիչ 44-ամյա Սամվել Մարգարյանի կողմից վարած Գազ 24 մակնիշի 63 ԼՍ 369 համարանիշի և Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ 44-ամյա Մրազ Մամոյանի կողմից վարած Օպել մակնիշի 25 ՍՍ 843 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով Գազ 24–ի վարորդը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Օպելը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և հարվածել Գազ 24-ին։




Լրահոս