Դատական դեպարտամենտում չարաշահումներ են արել նաև հաշվապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի կունենա դատական կարգադրիչների գործով դատական քննությունը:

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է մի շարք պաշտպանների բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին և տասներկու այլ կարգադրիչների մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար:

Armlur.am-ին Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսին սույն գործից հատված է առանձնացվել «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հաշվապահների մասով:

4 հաշվապահների մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) և 314 (պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ տեղադրելը) հոդվածների հատկանիշներով:

Վերոնշյալ գործից առանձնացված այս հատվածի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս