Օգոստոսի 28-ին է ծնվել Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1749 թվի օգոստոսի 28-ին է ծնվել գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն:

Ինչպես յուրաքանչյուր մեծ գրող, Գյոթեն ևս ոգևորվել է գրական որոշակի ավանդություններից, ունեցել է իր ուսուցիչները։ Դրանց մեջ առաջին տեղը գրավում է Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգը (1729-1781)։ Երկրորդ խոշոր գրողը, ով վճռական դեր է խաղացել Գյոթեի հայացքների ու ճաշակի ձևավորման վրա, Հերդերն է։ Վերջինս, ելնելով ռուսոյական ուսմունքից, գտնում էր, որ միայն ժողովրդական պոեզիային է հատուկ իսկական բնականությունը, արհեստականից զերծ անմիջականությունը և ազատությունը, քանզի պոեզիան ժողովրդի ոգու, նրա հավատալիքների ու ավանդությունների, նրա զգացմունքների ու բնավորության մարմնացումն է։

Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» (մաս 1, 1808 թ., մաս 2, 1823–31 թթ.) ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի։

Մեծ մտածողի գրչին են պատկանում նաև «Հռոմեական էլեգիաներ» (1790 թ.), «Հերման և Դորոթեա» (1797 թ.), «Արևմտաարևելյան դիվան» (1814–19 թթ.) և այլ երկեր:

Առաջին անգամ Գյոթեին ստեղածգործությունները հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը:




Լրահոս