Թ. Ջեֆերսոնի նախագծով կառուցված տունը դրվել է վաճառքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 1813 թվականին  ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կողմից նախագծված տունը, դրվել է վաճառքի: Տունը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Լեբանոն քաղաքում : Վաճառքի գին առաջարկվում է 996 հազար դոլար:Առանձնատան ընդհանուր մակերեսը 540 մետր քառակուսի է: Առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 4 սանհանգույց, ճաշարան, խոհանոց, հյուրասենյակ, գրադարան եւ երկու բուխարի: Տնամերձ 4,8 հա տարածքում գտվում է հյուրերի տունը, ունի նաեւ երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:  Նշենք, որ վերջին շրջանում տունը որպես հյուրանոց է օգտագործվել:




Լրահոս