Zara-ն նացիստական համազգեստի նմանությամբ գիշերազգեստ է արտադրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Zara ապրանքանիշի խանութներից վերացրել են մանկական դեղին աստղով զոլավոր գիշերազգեստները, որոնք շատ նման են նացիստական ճամբարների գերիներին համազգեստին, տեղեկացնում է The Guardian-ը: Zara-ի հագուստի սիրահարները նկատել են, որ հոլոքոստի ժամանակ նացիստները նման համազգեստ էին հագցրել հրեաներին: Երբ այդ նմանության մասին տեղեկացել են ընկերությանը, Zara-ն շտապ վերացրել է մոդելը խանութներից, և սոցկայքերի միջոցով ներողություն խնդրել իր գնորդներից:

83b5a826-d7c5-45d4-86d3-24b300cf0665-460x276-pic510-510x340-85429

Zara-ն առաջին անգամ չէ հայտնվում նման սկանդալային իրավիճակում: Լայն հասարակական հնչեղություն էր ստացել այն դեպքը, երբ ընկերության պայուսակների վրա հայտնվել էր ֆաշիստական սվաստիկան:




Լրահոս