Armlur.am-ի խմբագրությունում արդեն չեն հավատում ինտերնետ մատակարարող Ucom ընկերության գոյությանը:
Կեսօրին մոտ Armlur.am-ում Ucom-ը դարձյալ շունչը փչեց: Շատ չանցած` հոգևարքից դուրս գալու նշանները հուսախաբությամբ պսակվեցին և ինտերնետը` կենդանության նշաններ ցույց տալուց հետո «անվերադարձ» մարեց:
Ucom կոչվածի հեռախոսահամարներին ինքնապատասխանիչն է միայն արձագանքում` Ucom-ի մահվան մասին լուրերը համարելով չափազանցված ու հույս տալով, թե աշխատանքներ են տարվում կապի վերականգնման ուղղությամբ: