Նյու Յորքում ձերբակալվել է բոստոնյան ահաբեկչի քույրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի` օգոստոսի 27-ին, Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 2013թ.-ին բոստոնյան մարաֆոնի պայթյունների կազմակերպման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի քրոջը՝ Ալինա Ցարնաևային:

Նյու Յորքում բնակվող 24-ամյա աղջկա ձերբակալման պատճառն իր ամուսնուց երեխա ունեցած կնոջ հասցեին հնչեցրած սպառնալիքներն էին: Ոստիկանության տվյալներով, ախոյան կնոջ հետ հեռախոսային խոսակցության ժամանակ նա իբր հայտարարել է. «Ես մարդիկ գիտեմ, ովքեր կգան քեզ մոտ և ռումբ կդնեն»:

Իրավապահ մարմինների աշխատակիցները որոշում են կայացրել ձերբակալված աղջկան կալանքի տակ թողնել՝ մինչև նրա գործի վերաբերյալ լսումների անցկացումը, որոնք նշանակված են սեպտեմբերի 30-ին: Ջոհար Ցարնաևի փաստաբաններն առայժմ չեն մեկնաբանել նրա քրոջ ձերբակալման փաստը, հայտնում է vesti.ru-ն:




Լրահոս