17 տարվա ազատազրկման դատապարտված Դ. Խաչատրյանը սեպտեմբերին կվիրահատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսին 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Ինչպես  Armlur.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի կիստա, և բժիշկները` նրա վիճակից կախված, վիրահատություն կիրականացնեն սեպտեմբերի 1-ին կամ 2-ին:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է նախորդ տարի Նոյեմբերյանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու մեղադրանքով:

 




Լրահոս