Լյուքս Ստեփանյանի գործում շրջադարձ են խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարի ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանը, armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքն այլևս ոչ ոքի չի վստահում, սակայն մի բան է ցանկանում՝ բոլորը իմանան կատարվածի ողջ եղելությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Վերաքննիչ բողոքի քննությանն անսպասելիորեն դատարան էր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, ով հայտարարել էր, թե ցանկանում է ցուցմունք տալ՝ նշելով, որ որոշ բաներ է հիշել դեպքի մասին:

«Եթե որևէ մեկը Հրաչիկին կամ նրա ծնողներին ուղորդած չլինի, որ նրանք գան դատարան ու խոսեն, ապա կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ կլինի, թե իրականում ինչ է եղել: Մենք ասել ենք, որ ցանկանում ենք ընդամենը իմանալ, թե ինչ է կատարվել իրականում: Բայց կրկնում եմ՝ այս ամենը տեսնելով՝ ոչ մեկի չեմ վստահում, իսկ թե ինչ կասի տղան, կտեսնենք»:




Լրահոս