Հակոբ Ինջիղուլյանի հարազատները շարունակում են սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերության մեջ հայտված Հակոբ Ինջիղուլյանի հարազատները լիահույս են, որ հայկական կողմը մինչև վերջ էլ օգնելու է իրենց:

«Հավատում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է Հակոբի անվտանգության համար: Նամակի փոխանցումից հետո դեռևս ոչ մի նորություն չունենք, բայց անհաբեր սպասում ենք»,-Armlur.am-ի զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը հանդիպել է Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի և գերի ընկած հինգ քաղաքացիների հետ: Հակոբ Ինջիղուլյանի նամակները ընտանիքին են փոխանցվել օգոստոսի 12-ին:




Լրահոս