Տեղական տուրքերի մասին օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն մշակել ու ներկայացրել են ԱԺ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Մարգարիտ Եսայանը, Մնացական Մնացականյանը և Ստեփան Մարգարյանը:

Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, նշելով, որ նախագծով առաջարկվում է գոտիականացված, դիֆերենցված տեղական տուրքեր ու վճարներ սահմանելու հնարավորությունը:

«Նման բան ունենք Երևանի համար, այս նախագծով տրվում է հնարավորություն սահմանել բոլոր համայնքների համար: Կոմիտեի քննարկման ժամանակ, պարո՛ն վարչապետ, Ձեր և Դավիթ Հարությունյանի կողմից հարց բարձրացվեց, որ գոտիավորումը նախատեսելիս նպատակահարմար և պարզ մեխանիզմներ են անհրաժեշտ սահմանել, որպեսզի ավագանիները կարողանան դրանից օգտվել ու քննարկել խոշոր համայնքներում աստիճանաբար ներդնելու հնարավորությունը: Արծվիկ Մինասյանի հետ աշխատել ու աշխատում ենք և պայմանավորվել են, որ եթե արդյունավետ մեխանիզմներ գտնենք, ապա ԱԺ-ում քննարկումների տեսքով կներկայացնենք»,- ասաց նա:

«Պետք է հասկանանք՝ եթե դա ընդունենք ինչ հարց ենք լուծում: Երեք օրվա ընթացքում մանրամասն քննարկեք ու զեկուցեք»,- հանձնարարեց վարչապետը:




Լրահոս