Ռուսները գաղտնի հուղարկավորո՞ւմ են Ուկրաինայում զոհված դեսանտայիններին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել Ուկրաինայում զոհված ռուս դեսանտայինների մասին, որոնց գաղտնի հուղարկավորում են երկրի տարբեր քաղաքներում:

Լրատվամիջոցները մասնավորապես տեղեկացնում են Պսկով քաղաքում հուղարկավորված երիտասարդ զինվորականների մասին, որոնց ստույգ թիվը հայտնի չէ:
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տարբեր քաղաքներում ռուս դեսանտայինների հուղարկավորման մասին լուրերը հավելյալ ստուգման կարիք ունեն:

«Հավանաբար այդ տեղեկատվությունը ստուգվում է համապատասխան գերատեսչությունների կողմից: Մինչ հետևություններն անելն այն մանրազննին ստուգման կարիք ունի»,-նշել է նա:

Միաժամանակ Պեսկովը համոզված չէ, որ այդ տեղեկատվությունը ստուգվում է: «Հաստատ չգիտեմ», -ասել է նա՝ պատասխանելով ստուգման իրականացման հետ կապված հարցին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

1409042773_092585_47

ecd817f4c6

fa208b32c5




Լրահոս