Չորրորդ ինքնիշխանություն. ՕԵԿ-ը ձայն բերողներին “”նշանակում է”” գոյություն չունեցող պաշտոնների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդարանական քարոզարշավ 2012-ը գնալով առավել հետաքրքիր է դառնում “”նյու հաուներով””: Քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում “”Օրինաց երկիր”” կուսակցությունը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Այն, ինչ անում է սույն կուսակցությունը հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պրիմիտիվ հնարք: ՕԵԿ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն, իրենք մշակել են քարոզչական հնարքի մի եզակի նմուշ: Թերթի տեղեկություններով` ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում ու քաղաքներում “”հավաքագրել”” այն հեղինակություններին և կիսահեղինակություններին, որոնք կարող են իքս քանակի ձայներ բերել: “”Հավաքագրումից”” հետո նրանք նախարարի հրամանով “”նշանակվում են”” գոյություն չունեցող պաշտոններում: Ավելին` նախարարություններում նրանց սենյակ է հատկացվում, ապա ասվում է, որ մայիսի 6-ից հետո մեծ հրաշքներ են սպասվում “”պաշտոնի”” բարձրացման ուղղությամբ: Շատ դեպքերում նաև խոստանում են ավտոմեքենայի բանալիներ և աշխատակազմ: Թերթը ավելացնում է նաև, որ ՕԵԿ-ում քաջ գիտակցում են` ինչքան էլ իրենց ղեկավարը օրվա մեջ մի քանի անգամ հավատարմության երդում տա ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն հատուկ եռանդ չի ներդնելու ՕԵԿ-ի համար “”թիվ ապահովելու”” գործում:




Լրահոս