Կփակվե՞ն Հովիկ Աբրահամյանի մերձավորներին պատկանող արտեզյան հորերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի մերձավորներին պատկանող արտեզյան հորերն անխնա չեն օգտագործվում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նա նշեց, թե ինքնաշատրվանող հորեր են փակվել: Իսկ այն հարցին, թե արդյոք փակո՞ւմ են այն հորերը, որոնք Հովիկ Աբրահամյանի մերձավորներին են պատկանում, նախարարը պատասխանեց. «Մենք բոլոր ինքնաշատրվանող ապօրինի հորերը փակում ենք: Դուք կարող եք մեզ հետ գալ, ուսումնասիրություններ անել, մասնակից լինել և ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:

Ա. Գրիգորյանն անդրադարձավ նաև Ամուլսարի շահագործման խնդրին՝ նշելով, որ առաջիկայում լսումներ կլինեն և բոլորը կտեղեկացվեն մանրամասների մասին: Այն հարցին, թե բնապահպանության նախկին նախարարի կադրերից արդյոք նոր նախարարն ազատվո՞ւմ է, նա պատասխանեց. «Բացարձակապես որևէ մեկին չեմ փոխել: Մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել, բնականաբար ներկայացնում են, որ ի վիճակի չեն աշխատել, ազատման դիմումներ են գրում, ազատվում»: Նախարարը հավելեց, թե այս պահին դիմում գրողների կոնկրետ քանակ չի կարող ներկայացնել:




Լրահոս