Նիկոլ Փաշինյանի շտաբն ահազանգում է միջադեպերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբն ահազանգել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում խոչընդոտել են քարոզարշավ իրականացնողների աշխատանքը:Մասնավորապես ՀԱԹ Ա1 թաղամասում` Սվաճյան 37 հասցեում երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին թռուցիկներ են բաժանել ընտրողներին, իսկ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են նրանց:Այս մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին: Իսկ Բաբաջանյան 97 եւ 99 շենքերում թռուցիկներ բաժանելիս երիտասարդներին են մոտեցել երկու կանայք մոտեցել են եւ հայտարարել, որ դադարեցնեն “էդ Նիկոլի” նամակները բաժանելը, այլապես “ձեր համար վատ կլինի”: Կանայք Երիտասարդներին հայհոյել են, քաշքշել, այնուհետեւ նրանց է մոտեցել մի տղամարդ, նույնպես հայհոյել Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչներին:Այս պահին երիտասարդները դադարեցրել են թռուցիկների բաժանումը:





Լրահոս