Անգլիայի հավաքականի ավագ դառնալը երազանք էր. Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Անգլիայի հավաքականի ավագը կլինի «Մանչեստեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին: Այս մասին հայտնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:

Ռունին խոստովանել է, որ նրա համար մեծ պատիվ է դառնալ ազգային հավաքականի ավագը: Նա շնորհակալություն է հայտնել Հոջսոնին` իրեն վստահելու համար:

«Անգլիայի հավաքականի ավագ դառնալը երազանք էր: Ես հպարտ եմ դրա համար: Մանուկ հասակում սիրում էի հեռուստացույցով դիտել Անգլիայի հավաքականի խաղերը: Այն ժամանակ շատ էի երազում խաղալ հարազատ երկրի համար, իսկ հիմա դարձել եմ ավագը: Ամեն ինչ գերազանցեց իմ ակնկալիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հոջսոնին և ողջ մարզչական անձնակազմին», – նշել է նա :

 




Լրահոս