Մոուրինյոն խոսել է Ուեյն Ռունիի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  խոսել է Ուեյն Ռունիի՝ Չինաստանից ստացած առաջարկի մասին: Ավելի վաղ նշվում էր, որ չինական ակումբներից մեկը  ֆուտբոլիստին առաջարկում է շաբաթական մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով պայմանագիր:

«Այդ փորձը կարող է հետաքրքիր լինել։ Նրա հետ երբեք չեմ զրուցել այդ թեմայով։ Կարծում եմ՝ նա դեռ կարող է օգտակար լինել մեր թիմին, սակայն որոշ մակարդակի նվաճումների հասնելուց հետո կարող ես ինքդ որոշել, թե ինչպես շարունակես կարիերադ»,- նշել է Մոուրինյոն:

 




Լրահոս