Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը կարծիք է արտահայտել, թե Արյեն Ռոբենը բոլորից շատ է արժանի նվաճել Եվրոպայի 2013/14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը:
«Ես կքվեարկեի Ռոբենի օգտին: Նա ավելի արժանի է», – հայտնել է գերմանացի մարզիչը:
Մրցանակին արժանանալու համար կպայքարեն նաև Ռոբենի թիմակից, Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մանուել Նոյերն ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 21 գոլի հեղինակ: 2013/14 մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի հետ հաղթել է Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Եվրոպայի սուպերգավաթը: