Սիրիայում բախումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չնայած միջազգային դիտորդների առաջին խումբ արդեն Սիրիայում է, բախումներն այս երկրում չեն դադարում,-տեղեկացնում է BBC-ն,- մեկ օրվա ընթացքում բախումների հետեւանքով Հոմս քաղաքում 25 մարդ է սպանվել:Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ քաղաքի ռմբակոծությունները ապրիլի 12-ին հաստատված հրադադարից հետո չեն դադարել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կայացրած որոշմամբ` Սիրիա կուղարկվի 30 հոգանոց դիտորդական առաքելություն, սակայն այդ թիվը կարող է հասնել 200-ի: Սիրիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ ցանկանում են իրենք ընտրել միջազգային դիտորդներին:




Լրահոս