Գյումրեցիները թունավորվել են սնունդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 14-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով Գյումրիի ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային հիվանդանոց են տեղափոխվել Անի թաղամասի 9-րդ փողոցի 7-րդ շենքի թիվ 28 բնակարանի բնակիչներ, 1994 թ. ծնված Էլվիրա, 1976 թ. ծնված Գայանե և 1994 թ. Ջուլիետա Ազարյանները, ինչպես նաև Անի թաղամասի 3-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 29 բնակարանի բնակիչներ, 1959 թ. ծնված Թազագյուլ Պետրոսյանն ու 1989 թ. ծնված Արմինե Դրմեյանը:Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին armlur.am -ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:




Լրահոս