Ցեղասպանությանը նվիրված միջոցառում `Բաթումիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ “Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:Այս մասին armlur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի “Սուրբ Փրկիչ” եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:
Այնուհետև Բաթումիի “Սուրբ Փրկիչ” եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրել են գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով:




Լրահոս