Մուսուլմանուհին ծննդաբերել է եվ թողել, որ մահանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաք մուսուլման բնակչուհի Ֆաթիմա Ալին, գաղտնի դուստր է ծննդաբերել, թողել է, որ նորածինը մահանա, այնուհետև թաղել նրան:Ալին վախեցել է, որ արտամուսնական կապից երեխա ունենալով՝ կարատավորի իր ընտանիքի անունը: Իր սենյակում միայնակ ծննդաբերելուց հետո, նա կտրել է երեխայի պորտալարը և թողել, որ նա մահանա:Դատարանը նրան դատապարտել է 26 շաբաթվա ազատազրկման՝ մեկնաբանելով, որ երեխայի ծնվելուց հետո, նա չի դիմել բժշկական օգնության, ինչի դեպքում երեխային հնարավոր կլիներ փրկել: Դատավորը նշել է, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստեր չեն հայտնաբերվել: Ֆաթիման ապրում էր հորեղբոր և նրա կնոջ հետ: Նրա ընտանիքը դեմ է եղել իր և Քազի Մուհամեդ Դիլվեր Հուսեյնի հարաբերություններին: Երբ աղջիկը հղիացել է, Քազի Մուհամեդը գումար է տվել Ֆաթիմային` արհեստական վիժեցման համար:




Լրահոս