Ս. Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ նախ հանդիպեց Ագարակ քաղաքի բնակիչների հետ:
“Դուք մեր պետության հենարաններից եք: Երկիր, որ ունի Ագարակի նման համայնք միայն կարող է ուժեղ լինել, եթե մենք ունենք ձեզ նման ազնիվ ու պարկեշտ բնակիչներ, ովքեր պաշտպանել են սեփական անկախությունն ու ազատությունը: Դուք մեր վերածննդի ապացույցներից մեկն եք, ովքեր, որ անցել են դժվարությունների թոհ ու բոհի միջև”,- դիմելով Ագարակցիներին ասաց Սերժ Սարգսյանը: Այնուհետև Սերժ Սարգսյանն ասաց, որ Ագարակը չնայած հանքարդյունաբերությունն զգալի մաս է կազմում և քաղաքում տնտեսությունը զարգացած է, սակայն դա դեռ վերջնական արդյունք չէ:”Մենք ունենք հեռանկարներ ու հայեցակարգ մենք պետք է ընդլայնենք մեր արտադրական հնարավորությունները: Այս խնդիրները լուծելու միակ տարբերակն է աշխատանքն ու հայ մարդը պետք է տեղ ու հնարավորություն ունենա պայմանների համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր երկիրը ոչ մի միջոց չի խնայել նաև Հայաստանի ծայրամասերի համայնքերի զարգացման համար։ Դա հստակ երևում է նաև Ագարակի օրինակով”,- ասաց Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ն գիտի երկրի բոլոր հատվածների խնդիրները, և նշեց, որ ագարակի համար շատ մեծ խնդիր է Ագարակի բնապահպանական խնդիրը, որը լուծելու համար քայլեր են արվում։ ՀՀ նախագահը դիմելով Ագարակցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ իշխող հանրապետական կուսակցությանը, իսկ մեծամասնական ընտրակարգվ էլ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վահե Հակոբյանին, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է։ Մաքսիմ Հակոբյանն էլ նախընտրական շրջանում ՀՀԿ-ի Սյունիքի մարզային կառույցի համակարգողն է: Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզում ուղղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Մաքսիմ Հակոբյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և այլոք: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 8 քաղաքական կուսկացություն և “Հայ ազգային կենգրես” ընդդիմադիր դաշինքը:




Լրահոս