էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին նախարար Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին (Cornelia Pieper):Այս մասին armlur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է և Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Պետնախարար Պիպերը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը և ԱԳՆ պետքարտուղարը:Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:
Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Բանակացությունների օրակարգում են եղել մշակութային և գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:




Լրահոս