Ռումբի մասին ահազանգ է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղին հարակից հանդամասում հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող անհայտ սարք:ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ եվ ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության սակրավորների խմբերը: Տեղում պարզվել է, որ գտածոն չշահագործվող խոնավաչափ սարք է, իրենից վտանգ չի ներկայացնում, եվ այն տեղափոխվել է Արագածի ոստիկանության բաժանմունք:




Լրահոս